Հրդեհի ահազանգ՝ Արարատ քաղաքի պոլիկլինիկայից

Մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի պոլիկլինիկայում ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում, ու մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով մարել են կրակը: