Մեկ օրում հայտնաբերվել է 9 հետախուզվող. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:
Մասնավորապես, բացահայտվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 34, թմրանյութի հայտնաբերման՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, կեղծ փաստաթղթի, ինքնիրավչության՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ալիմենտ չվճարելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը չկատարելու, սնանկության ընթացքում անօրինական գործունեության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնավնասման և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 13 պատահար․1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։