Գեղարքունիքում «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Մարտի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոն «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության ընդունված քաղաքացին մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Անուշավան Մ․-ն էր։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: