Մանրամասներ՝ Կապանում տեղի ունեցած վթարի դեպքից

Երեկ՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խանութի պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: