Ամերիկյան կողմը պետք է հասկանա, որ Գրենլանդիան չի վաճառվում․ Մուտե Էգեդե

Ամերիկյան կողմը պետք է հասկանա, որ Գրենլանդիան չի վաճառվում, և նրա ապագան կորոշեն կղզու բնակիչները, ասել է Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն։ Այդ մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով վարչապետի սոցիալական ցանցերին։
«Մենք ամերիկացիներ չենք և ոչ էլ դանիացիներ ենք, մենք գրենլանդացիներ ենք: Եվ սա այն է, ինչ պետք է հասկանան ամերիկացիներն ու նրանց ղեկավարությունը: Մենք չենք վաճառվում, և դուք չեք կարող պարզապես վերցնել կղզին»,- գրել է վարչապետը ու հավելել. «Մենք ինքներս ենք որոշելու մեր երկրի ապագան»։
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ուղերձում ասել էր, որ մտադիր չէ հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ տարածքային հավակնություններից։ Նա նշել էր, որ եթե Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանա, Միացյալ Նահանգները նրանց կընդունի իր կազմում ու կհարստացնի կղզու բնակիչներին:
Մարտի 11-ին Գրենլանդիայում կանցկացվի խորհրդարանի ընտրություն։