Մաշտոցի պողոտայում իրականացվել են շենքերի լուսավորման աշխատանքներ

Կենտրոն վարչական շրջանում շարունակում ենք բարելավել քաղաքային միջավայրը՝ ստեղծելով ավելի գեղեցիկ ու լուսավոր Երևան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում իրականացրել ենք շենքերի լուսավորման աշխատանքներ՝ ապահովելով գիշերային նոր ու վառ տեսարան։ Լուսավորության արդիականացումը ոչ միայն գեղեցկացնում է մեր քաղաքը, այլև բարձրացնում է անվտանգությունը՝ ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ երևանցիների և քաղաքի հյուրերի համար»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ: