Նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան․ Անրի

Թիերի Անրին կարծում է, որ «Արսենալը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան: Մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը Միկել Արտետայի թիմը 7-1 հաշվով հաղթել է ՊՍՎ-ին։
«Այո, նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան: Ես իսկապես հավատում եմ նրանց հաղթանակին, դրա համար եմ ասում։ Ես պարզապես ուզում եմ, որ նրանք ցույց տան, որ կարող են դա անել լավ թիմի դեմ:
ՊՍՎ-ի հանդեպ ունեցած ամենայն հարգանքով՝ ես կարծում էի, որ «Արսենալի» համար դժվար կլինի, հատկապես արտագնա հանդիպմանը։ Կարծում եմ, որ նրանք հիանալի հանդիպում անցկացրեցին:
Մենք բոլորս գիտենք, որ Պրեմիեր լիգայում պայքարն ավարտված է, եթե ինչ-որ խենթ բան չպատահի: Բայց այն, ինչ ես փորձում եմ ասել, այն է, որ այս հանդիպումը կարող է վստահություն հաղորդել «Արսենալին»՝ դուրս գալով հաջորդ փուլ, երբ նրանք կհանդիպեն «Ռեալին» կամ «Ատլետիկոյին»:
Կարծում եմ, երբեմն եզրափակչի ճանապարհին վիճակահանությունը կարող է օգնել, իսկ երբեմն՝ ոչ, բայց եթե ցանկանում ես հաղթել մրցաշարում, պետք է շրջանցես բոլոր թիմերին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը CBS Sports-ին։