Մանրամասներ՝ երկհարկանի տան հրդեհի դեպքից

Մարտի 5-ին՝ ժամը 17:06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի Դրոյի փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի չբնակեցված տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 18։47-ին:
Այրվել են բաղդադե առաստաղը (մոտ 70 քմ), նախամուտքի հատակը (մոտ 10 քմ) և մասամբ ջերմահարվել է ննջասենյակի գույքը։