ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ մարտի 5-ին, մի շարք հրամանագրեր է ստորագրել:
Ըստ այդ հրամանագրերի՝ Կարեն Զարիկյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով, Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով։