Երևան, 06.Մարտ.2025, 00:00 |
Ամերիկյան կողմը պետք է հասկանա, որ Գրենլանդիա... Ելիսեյան պալատը հերքել է Զելենսկու հետ Վաշինգ... Մանրամասներ՝ Աշտարակ-Ուշի ճանապարհին տեղի ուն... «Սպարապետի խոսքերը վերագնահատելով, աթոռի կռիվ... Մաշտոցի պողոտայում իրականացվել են շենքերի լու... ԱՄՆ-ը ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայի հ... «Կորցրել ենք ապրումակցումը դիմացինի նկատմամբ,... ՀՀ դեսպանը Թեհրանում կարճ առանձնազրույց է ուն... ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցութ... Պարզվել են գնացքի և մարդատար մեքենայի բախման ... Դեսպան Մակունցը ներկա է գտնվել Դոնալդ Թրամփի ... ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված մ... Բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz» բեռնատա... Մանրամասներ՝ երկհարկանի տան հրդեհի դեպքից Նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան․ Անրի... Հրդեհ՝ ավտոմեքենայում. այրվել է տան բակում կա... Գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը ... Իշխանությունից որևէ մեկի հետ ոչ շփվում եմ, ոչ... Ռադիոկապի ձայնագրության ոչնչացումը կասկածներ ... «Վազգե՞նը չի ազատագրել Արցախը» հարցին Արամ Սա... «Երանի մшհшցшծ լինեի, Արցախի կորուստը չտեսնեի... Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանու... Դուք կարծում եք, որ հիմա կարող ենք Արցախի համ... Մեկնարկում է մարտ ամսվա լավագույն ուսուցչի հա... ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Ճոճկան գյուղի մոտակա դաշտավայրում այրվել է խո... ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կ... Բոքսի պերչատկեքով «ռեմբո» ունեիք ստեղ նստած, ... 2 զոհ, 2 վիրավոր․ բախվել են մարդատար գնացքն ո... «Վերջին սպարապետը» ֆիլմի գլխավոր դերակատարներ... Դրոյի փողոցում չբնակեցված տուն է այրվում․ մեկ... Քննարկվել են Գյումրիի «Չոր նավահանգիստ» նախագ... Հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադ... Արագածոտնի մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճա... Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրա... Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական վառելիքի... Եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյ... «Իմ Քայլը» հիմնադրամը և Սփյուռքի գործերի գլխա... Գյումրու ընտրություններին մասնակցելու հայտ է ... Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկե... Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողություն... Հստակ պատասխանեք՝ Վարդենիսը ե՞րբ է ունենալու ... «Հանգիստ, մի' ոգևորվեք, հղի կին է մահացել, ի՞... Ծայրահեղ ոչ մի խնդիր չկա. փոխվարչապետը՝ օդի ա... Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփու... Իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին․ կամ տվեք այս հա... ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Սլովակիայի նախկին ... ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրիի ավագանու արտահերթ ... «Ռուբեն Վարդանյանը մեռնnւմ ա», «Ո՞վ ասաց, որ ... Մանրամասներ՝ Հալաբյան և Արզումանյան փողոցների... Լիլիթ Կարապետյանն այցելել է սպարապետի շիրիմին... Դա անընդունելի է մեզ համար. Փաշինյանը՝ Բաքվու... Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբ... Փաշինյանի խոսնակի տնից գողացել են մոտ 2 մլն 7... «Հակա» բաներ եք խոսում, Փաշինյանին հանգիստ թո... Իրավիճակը ճանապարհներին ժամը 17:00-ի դրությամ... ՔՊ-ն տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայ... Մետրոյի դեպքում էլ եթե նախկինում անընդհատ պրո... Փաշինյանն ԱԺ-ում է․ ընթանում է ԱԺ-կառավարությ... Բախվել են «Porsche Macan»-ը և թիվ 7 երթուղին ... Քննարկվել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակ... Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը... Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ բ... ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը ներկայացվ... 27 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվե... Իշխանություն տվող մի մարմին կա ՀՀ-ում, ու դա ... Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում Ծաղկաձորում 2 հողամասերի նկատմամբ վերականգնվե... Էդ ՔՊ-ական վախկոտ ուսապարկին ես չեմ մեկնաբանո... Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացր... Ռոբերտ Քոչարյանը մեզ համար մտահոգիչ կերպար չէ... ՀՀ ՊՆ-ն հերքում է «Վերջը մի անգամ թագավոր պիտի սիրե՞նք». Ռազմիկ... Քոչարյանի ընտանիքից էլ կային մարդիկ, որոնք Փա... Սթարմերն ու Մակրոնը պատրաստ են Զելենսկիի հետ ... Անազատության պայմաններում պահվող գորշ արջը այ... Չեմ կիսում Արմեն Աշոտյանի այդ կարծիքը. Լևոն Ք... Երևանում բախվել են «Hyundai Veloster»-ն ու «K... Եթե Սպարապետը ողջ լիներ, մեր վիճակը լրիվ այլ ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ որոշում է կայացրել դատարանը քաղաքապետարա... Գյումրիում մենք թեկնածու չունենք, ես շատ ուրա... Քաղաքագիտական իմաստով այն, ինչ հիմա տեղի է ու... Ակնկալում եմ Ավստրիայի հետ Հայաստանի սերտ համ... Հրդեհ՝ Բաքվի նավթամշակման գործարանում (տեսանյ... Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Իլ-դե-Ֆրան... Ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելի, քան ուկրա... Թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաս... Նորոգված ճանապարհով՝ դեպի Դսեղ․ «Ճանապարհային... Բաքվի «դատավարություններից» հետո ՀՀ-ի վրա ճնշ... Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղա... «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչնե... Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է Լիտվայի հանրա... Վազգեն Սարգսյանի եղբայրը նույնպես Եռաբլուրում... Կոտայքի մարզում բախվել են «Hyundai Sonata»-ն ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նոր պատերազմի վտանգ չեմ տեսնում. Սասուն Միքայ... Ամերիկյան պարադիգմի վերափոխումները և հայկական... Հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի վիճակը կտ... Գերիները հավատացին ռուսներին և մինչև վերջ գնա...

Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին․ «Հետք»

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը, գրում է «Հետք»-ը։

2019 թվականի ապրիլի 18-ին, Կառավարության N 513-Ն որոշմամբ ստեղծվեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։ Այդ նպատակով 2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով պետությունը ներդրումներ էր անում մասնավոր ընկերություններում։

2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում և «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է և 4 մլն դոլար (2020 թվականի միջին փոխարժեքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։

Այս ներդրումներից օգտված ընկերություններից մեկը «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն էր։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի ապրիլի 26-ին։ Հիմնադրվելուց 8 օր անց՝ մայիսի 4-ին, ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, կատարել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամի ներդրում՝ դառնալով ընկերության 49% բաժնետերը։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 142 մլն դրամ է։

Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ՀՀ-ում և կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական և օտարերկրյա շահառու ընկերությունների։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը Կարինե Անդրեասյանն է։ Անդրեասյանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետեր է նաև «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։ Այս ընկերության 34%-ի բաժնետերը Մարիամ Պահլավունին է։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Պահլավունին զբաղեցնում էր նաև ընկերության տնօրենի պաշտոնը։ Նա Երևանի քաղաքապետ, նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանի կինն է։

Ստացվում է, որ այն ժամանակ (2019-2023 թվականներին), երբ Տիգրան Ավինյանը զբաղեցնում էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամն ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրում է կատարել կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերությունում:

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի բաժնեմասերի 48%-ը պատկանում է «Արարատ Թեքնոլոջիս» (Ararat Technologies) ՍՊԸ-ին, 3%-ը՝ «Հայկ Հոլդինգ» (Hayk Holding) ՍՊԸ-ին։ Այս երկու ընկերությունները գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում՝ Ուիլմինգթոն, Լիթլ Ֆոլս Դրայվ, Քորփորեյշն Սերվիս Քոմփանի, 251 հասցեում։ Երկու ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը Ռոբերտ Լևինն է։

ԱՄՆ Դելավեր նահանգը օֆշորային գոտի է, կամ, ինչպես ընդունված է ասել, «հարկային դրախտ»։ Օֆշորային գոտին տվյալ երկրի կողմից որոշված տարածք է, որը նախատեսված է օտարերկրյա ընկերությունների համար։ Օֆշորում գրանցված ընկերությունները չեն կարող շահույթ հետապնդող գործունեություն ծավալել տվյալ երկրի տարածքում։ Այդպիսի ընկերություններն ազատված են լինում հարկերից։

Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի` այս ընկերությունում ներդրած գումարները ծախսվել են նախանշված նպատակին համապատասխան։«Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամից փոխանցեցին, որ այն ընկերությունները, որոնք գումար են ստացել պետությունից, հաշվետվություններ չեն ներկայացրել։

Գումարների ծախսման արդյունավետությունը պետք է վերահսկեր «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը։ Վերահսկողությունը տեղի էր ունենում հետևյալ կերպ՝ ընկերությունը, որը ներդրում էր ստացել պետությունից, ամեն տարի պետք է անցկացներ մրցույթ և ընտրեր անկախ աուդիտորական կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը պետք է իրականացներ աուդիտ և արդյունքները ներկայացներ հիմնադրամին։ Աուդիտորական ընկերությունը պետք է լիներ «թոփ 10»-ի անդամ աուդիտորական կազմակերպություններից մեկը։

Պետական գույքի կառավարման կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ աուդիտի եզրակացությունը նույնպես գաղտնի է,  չենք կարող ծանոթանալ դրան։

«Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները կամ աուդիտորական եզրակացությունները Ձեզ տրամադրելու հետ կապված՝ կարծում ենք, որ պահանջվող փաստաթղթերը կարող են պարունակել առևտրային գաղտնիք, որը երրորդ անձին տրամադրելը/բացահայտելը կարող է իրավական առումով խնդրահարույց լինել»,- նշված էր պատասխանում։

Ստացվում է, որ պետությունը հարկատուների գրպանից միլիարդավոր դրամներ է տվել մասնավոր ընկերություններին, բայց հանրությունն իրավունք չունի ծանոթանալ այդ գումարների ծախսման արդյունավետությանը, քանի որ, ինչպես նշեցին «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամից, դա ընկերության համար առևտրային գաղտնիք է, և դրա հրապարակումը կվնասեր նրանց մրցակցային առավելությանը։

Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի շուրջ արդեն երկու տարի շարունակվող կոռուպցիոն սկանդալները՝ շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են ծախսվել այս գումարները։

«Հետքը» փորձեց զրուցել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի հետ։ Այցելեցինք այն հասցեով, որը նշված էր իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ Հանրապետության 37։ Սակայն, այդ հասցեում նման ընկերություն չկար։ Ի դեպ, մինչև Պետգույքի կառավարման կոմիտեի կառավարմանն անցնելը ԱՆԻՖ-ը նույնպես այդ շենքում էր գործում։

Գրավոր հարցում ուղարկեցինք Կարինե Անդրեասյանի էլեկտրոնային փոստին՝ խնդրելով  պատասխանել հետևյալ հարցերին. 

- Արդյո՞ք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն իրականացրել է «Ձեռնարկատեր+Պետություն» ֆոնդի նախանշած նպատակները։

- Քանի՞ աշխատակից է ունեցել ընկերությունը ներդրումը ստանալու պահին և քանի՞ աշխատող ունի հիմա։

- Կիբերանվտանգության ոլորտի քանի՞ մասնագետ է կրթել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն։

- Այդ մասնագետներից քանի՞սն են աշխատում կիբերանվտանգության ոլորտում։

- Արդյոք ԱՆԻՖ-ը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կամ Պետգույքի կառավարման կոմիտեն պահանջե՞լ կամ խնդրե՞լ են «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ին վերադարձնել կատարված ներդրումները (1 մլրդ 539 մլն 580 հազար դրամը)։ 

Կարինե Անդրեասյանը մինչև նյութի հրապարակման պահը չի պատասխանել մեր հարցմանը։

Հարցում ուղարկեցինք ՊԵԿ՝ պարզելու, թե քանի աշխատակից է ունեցել ընկերությունը հիմնադրման պահին և քանի աշխատակից ունի հիմա։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի դրությամբ ունեցել է 15 աշխատակից, ապա աշխատակիցների քանակը գնալով կրճատվել է, և 2024 թվականի օգոստոսի դրությամբ ունեցել է 2 աշխատակից։ 2024 թվականի սեպտեմբերից մինչ օրս «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է միայն մեկ մարդ` ընկերության տնօրենը։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թվականին պետական բյուջե է վճարել 108 մլն 145 հազար դրամ հարկ, իսկ 2024-ին՝ 166 մլն 472 հազար դրամ։

Ստացված շահույթի 49%-ը «Սի Էֆ Դաբլյու»-ն պետք է վճարեր Հայաստանի Հանարապետությանը, որպես շահաբաժին։ Մենք հարցում ենք ուղարկել Ֆինանսների նախարարություն՝ տեղեկանալու արդյոք պետությունը ստացե՞լ է շահաբաժինը։ Նախարարությունից պատասխանեցին, որ պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ անվանումով պետական բաժնեմասնակցությամբ ընկերություն առկա չէ։ Ստացվում է՝ Ֆինանսների նախարարությունը չգիտի անգամ, որ գոյություն ունի նման ընկերություն, որի բաժնետոմսերի 49%-ը պատկանում է պետությանը։ Հետևաբար, նաև խոսք չի կարող լինել շահաբաժին ստանալու մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով

Ամերիկյան կողմը պետք է հասկանա, որ Գրենլանդիա... Ելիսեյան պալատը հերքել է Զելենսկու հետ Վաշինգ... Մանրամասներ՝ Աշտարակ-Ուշի ճանապարհին տեղի ուն... «Սպարապետի խոսքերը վերագնահատելով, աթոռի կռիվ... Մաշտոցի պողոտայում իրականացվել են շենքերի լու... ԱՄՆ-ը ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայի հ... «Կորցրել ենք ապրումակցումը դիմացինի նկատմամբ,... ՀՀ դեսպանը Թեհրանում կարճ առանձնազրույց է ուն... ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցութ... Պարզվել են գնացքի և մարդատար մեքենայի բախման ... Դեսպան Մակունցը ներկա է գտնվել Դոնալդ Թրամփի ... ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված մ... Բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz» բեռնատա... Մանրամասներ՝ երկհարկանի տան հրդեհի դեպքից Նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան․ Անրի... Հրդեհ՝ ավտոմեքենայում. այրվել է տան բակում կա... Գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը ... Իշխանությունից որևէ մեկի հետ ոչ շփվում եմ, ոչ... Ռադիոկապի ձայնագրության ոչնչացումը կասկածներ ... «Վազգե՞նը չի ազատագրել Արցախը» հարցին Արամ Սա... «Երանի մшհшցшծ լինեի, Արցախի կորուստը չտեսնեի... Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանու... Դուք կարծում եք, որ հիմա կարող ենք Արցախի համ... Մեկնարկում է մարտ ամսվա լավագույն ուսուցչի հա... ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Ճոճկան գյուղի մոտակա դաշտավայրում այրվել է խո... ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կ... Բոքսի պերչատկեքով «ռեմբո» ունեիք ստեղ նստած, ... 2 զոհ, 2 վիրավոր․ բախվել են մարդատար գնացքն ո... «Վերջին սպարապետը» ֆիլմի գլխավոր դերակատարներ... Դրոյի փողոցում չբնակեցված տուն է այրվում․ մեկ... Քննարկվել են Գյումրիի «Չոր նավահանգիստ» նախագ... Հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադ... Արագածոտնի մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճա... Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրա... Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական վառելիքի... Եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյ... «Իմ Քայլը» հիմնադրամը և Սփյուռքի գործերի գլխա... Գյումրու ընտրություններին մասնակցելու հայտ է ... Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկե... Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողություն... Հստակ պատասխանեք՝ Վարդենիսը ե՞րբ է ունենալու ... «Հանգիստ, մի' ոգևորվեք, հղի կին է մահացել, ի՞... Ծայրահեղ ոչ մի խնդիր չկա. փոխվարչապետը՝ օդի ա... Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփու... Իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին․ կամ տվեք այս հա... ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Սլովակիայի նախկին ... ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրիի ավագանու արտահերթ ... «Ռուբեն Վարդանյանը մեռնnւմ ա», «Ո՞վ ասաց, որ ... Մանրամասներ՝ Հալաբյան և Արզումանյան փողոցների... Լիլիթ Կարապետյանն այցելել է սպարապետի շիրիմին... Դա անընդունելի է մեզ համար. Փաշինյանը՝ Բաքվու... Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբ... Փաշինյանի խոսնակի տնից գողացել են մոտ 2 մլն 7... «Հակա» բաներ եք խոսում, Փաշինյանին հանգիստ թո... Իրավիճակը ճանապարհներին ժամը 17:00-ի դրությամ... ՔՊ-ն տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայ... Մետրոյի դեպքում էլ եթե նախկինում անընդհատ պրո... Փաշինյանն ԱԺ-ում է․ ընթանում է ԱԺ-կառավարությ... Բախվել են «Porsche Macan»-ը և թիվ 7 երթուղին ... Քննարկվել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակ... Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը... Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ բ... ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը ներկայացվ... 27 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվե... Իշխանություն տվող մի մարմին կա ՀՀ-ում, ու դա ... Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում Ծաղկաձորում 2 հողամասերի նկատմամբ վերականգնվե... Էդ ՔՊ-ական վախկոտ ուսապարկին ես չեմ մեկնաբանո... Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացր... Ռոբերտ Քոչարյանը մեզ համար մտահոգիչ կերպար չէ... ՀՀ ՊՆ-ն հերքում է «Վերջը մի անգամ թագավոր պիտի սիրե՞նք». Ռազմիկ... Քոչարյանի ընտանիքից էլ կային մարդիկ, որոնք Փա... Սթարմերն ու Մակրոնը պատրաստ են Զելենսկիի հետ ... Անազատության պայմաններում պահվող գորշ արջը այ... Չեմ կիսում Արմեն Աշոտյանի այդ կարծիքը. Լևոն Ք... Երևանում բախվել են «Hyundai Veloster»-ն ու «K... Եթե Սպարապետը ողջ լիներ, մեր վիճակը լրիվ այլ ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ որոշում է կայացրել դատարանը քաղաքապետարա... Գյումրիում մենք թեկնածու չունենք, ես շատ ուրա... Քաղաքագիտական իմաստով այն, ինչ հիմա տեղի է ու... Ակնկալում եմ Ավստրիայի հետ Հայաստանի սերտ համ... Հրդեհ՝ Բաքվի նավթամշակման գործարանում (տեսանյ... Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Իլ-դե-Ֆրան... Ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելի, քան ուկրա... Թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաս... Նորոգված ճանապարհով՝ դեպի Դսեղ․ «Ճանապարհային... Բաքվի «դատավարություններից» հետո ՀՀ-ի վրա ճնշ... Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղա... «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչնե... Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է Լիտվայի հանրա... Վազգեն Սարգսյանի եղբայրը նույնպես Եռաբլուրում... Կոտայքի մարզում բախվել են «Hyundai Sonata»-ն ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նոր պատերազմի վտանգ չեմ տեսնում. Սասուն Միքայ... Ամերիկյան պարադիգմի վերափոխումները և հայկական... Հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի վիճակը կտ... Գերիները հավատացին ռուսներին և մինչև վերջ գնա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan