Փաշինյանի խոսնակի տնից գողացել են մոտ 2 մլն 700 հազար դրամ արժողության զարդեր

Փաշինյանի խոսնակի տնից գողացել են մոտ 2 մլն 700 հազար դրամ արժողության զարդեր:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ թալանել էին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Աջափնյակում գտնվող բնակարանը և խոշոր չափերի գումարներ էին հափշտակել բնակարանից: