Մետրոյի դեպքում էլ եթե նախկինում անընդհատ պրոբլեմ էի ունենում, հիմա չեմ ունենում պրոբլեմ. Փաշինյան

Չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթևեկում, բայց ինչքան երթևեկում եմ, այս նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ օրերս ուրախացնող մի փաստ է արձանագրել՝ առավոտյան ավտոբուսով աշխատանքի գնալիս նկատել է, որ ավտոբուսների շատ մեծ հոսք կա:
«Սկզբնական շրջանում վալիդատորների աշխատելու, տոմս գնելու հետ կապված պրոբլեմները, որ կային (իմ օրինակով եմ ասում, որ ուրիշը չնեղանա), գիտելիքի խնդիր էր, պետք է իմանալ, թե դա ոնց անել, որովհետև վերջին անգամ էլ, երբ ավտոբուսից օգտվում էի, կողքի ուղևորը հուշեց, որ քարտը պետք է կպցնել, և դա աշխատեց:
Մետրոյի դեպքում էլ եթե նախկինում անընդհատ պրոբլեմ էի ունենում, հիմա չեմ ունենում պրոբլեմ: Հիմա հետահայաց հասկանում եմ, որ ինչքան խնդիր եղել է, իմ չիմացության պատճառով է եղել: Դե նոր սարք է, ամեն նոր սարքի հետ առնչվելիս ինչ-որ մի բան այնպես չի լինում»,- ասաց նա: