Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա

Մարտի 5-ի ցերեկը, 6-10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 5-7-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։
Օդի ջերմաստիճանը 5-9-ին՝ և՛ գիշերը, և՛ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևանում՝ մարտի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: