Չեմ կիսում Արմեն Աշոտյանի այդ կարծիքը. Լևոն Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը հարվածելու մասին
Ես չեմ կիսում Արմեն Աշոտյանի այդ կարծիքը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին քոչարյանական թևը թիրախավորել էր Սերժ Սարգսյանին։
«Ես հասկանում եմ, որ կան ինչ-որ մարդիկ ու գործիչներ, որոնք ինչ-որ ձև միգուցե իրենք իրենց մեջ դա կապում էին Ռոբերտ Քոչարյանին հետ։ Բայց ինքը բավական ուղիղ իր քննադատությունը անում էր այն հարցերի հետ կապված, որոնք անկեղծորեն սխալ էր համարում, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իմիջիայլոց, հայրս նաև իր գրքում նաև այդ հարաբերություններն է նկարագրում, այդ հարաբերությունների էվոլյուցիան»,-ասաց նա: