Ի՞նչ որոշում է կայացրել դատարանը քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ կալանավորելու միջնորդության վերաբերյալ

Երեկ ձերբակալված քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ երեկ հաղորդել էինք, որ նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում երեկ ձերբակալվել էր Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա: