Ակնկալում եմ Ավստրիայի հետ Հայաստանի սերտ համագործակցություն. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ-Ռայզինգերին Ավստրիայի արտգործնախարար նշանակվելու առիթով:
«Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով, ինչպես նաև ներգրավվածություն բոլոր այն հարթակներում, որոնք կարևոր դեր են խաղում մեր գործընկերության օրակարգի խթանման գործում, ներառյալ՝ Եվրամիությունը»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում: