Իրենց մակարդակը ցույց չտվեցին. Անչելոտին՝ Ատլետիկոյի հետ դերբիում Մբապեի և Վինիսիուսի խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի աստղային հարձակվողներ Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի ցուցադրած խաղի մասին՝ Չեմպիոնների լիգայի՝ «Ատլետիկոյի» դեմ 1/8 եզրափակչի առաջին խաղում (2:1):
«Կար կարևոր պահ, երբ Մբապեն և Վինիսիուսը գոլ խփելու հնարավորություն ունեին, մենք կարող էինք ավելի շատ վստահություն ձեռք բերել պատասխան խաղում, եթե հաշիվը լիներ 3:1: Կարծում եմ՝ դեր խաղաց խաղացողների հոգնածությունը։ Հիմա ժամանակ ունենք պատասխան հանդիպմանը պատշաճ պատրաստվելու համար։
Ինչ վերաբերում է Մբապեի ու Վինիսիուսի խաղին… (Ծիծաղում է) «Աթլետիկոյի» պաշտպանությանը դիմակայելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Կիլիանն ու Վինին կռվեցին ու քրտնաջան աշխատեցին, թեև չցուցադրեցին իրենց սովորական խաղամակարդակը։ Բայց մեզ պատասխան հանդիպում է սպասվում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ այս խաղում երկու հարձակվողներն էլ չկարողացան գոլ խփել։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին «Մատրեսմեյքերս» մարզադաշտում։