Հակակոռուպցիոն կոմիտեում շունչները պահած սպասում են նոր նախագահին․ քրեական գործերը նոր թափ կստանան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում կյանքը կանգ է առել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, չնայած հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կա` Էդուարդ Հակոբյանը, սակայն կոմիտեում շունչները պահած սպասում են նոր նախագահի ընտրվելուն, որ կարողանան առավել հնչեղ քրեական գործերով որոշումներ կայացնեն։
Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան այս իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, փոխանցեցին, որ այդ հանգամանքը չի կարող ազդեցություն ունենալ իրենց աշխատանքի որակի վրա, եւ օրենքով նախատեսված կարգով կատարվում են մինչդատական վարույթներով բոլոր անհրաժեշտ քննությունները:
Հավելենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները արդեն կան ու սպասում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրվելիք թեկնածուների բարեվարքության մասին եզրակացությանը, որը երեկվա դրությամբ դեռ մրցութային հանձնաժողովին չէր տրամադրվել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ուղարկած «գիշերային ՍՄՍ»-ից հետո ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը «ինքնակամ» դիմում գրեց աշխատանքից ազատման ու հեռացավ. եւ շուրջ 4 ամիս է հակակոռուպցիոն կոմիտեն նախագահ չունի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: