Ողբերգական դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 2,5 ամսական տղայի դի

Մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է և տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։