Սրտաբանը նշել է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

Հիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։
Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով չի բուժվում, դեղերն ընտրվում են ցմահ:
«Եթե ճնշումը լավ է, նշանակում է բժիշկն ամեն ինչ ճիշտ է արել։ Բայց նման դեղամիջոցներ պետք է ընդունել ամեն օր, իսկ որոշ հիվանդներ դադարում են դրանց հետագա ընդունումը»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ նշել է Մարշինցեւան՝ հավելելով, որ այս դեպքում արյան ճնշման հետ կապված խնդիրները շուտով վերադառնում են։
Բացի այդ, նա ասել է, որ ընկերների ու ծանոթների խորհրդով դեղեր ընդունելը և արյան ճնշումը շատ հաճախ չափելը սխալ է։ Ամեն 15 րոպեն մեկ արյան ճնշումը ստուգելը միայն անհանգստություն կառաջացնի, ինչը կհանգեցնի արյան ճնշման բարձրացման, բացատրել է բժիշկը։