Զարմանում եմ, որ ոչ ոք նրան պայմանագիր չի առաջարկել․ Քյուել

Ավստրալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հարի Քյուելը, ով ժամանակին աշխատել է մարզչի օգնական «Սելթիկում», խոսել է շոտլանդական թիմի հարձակվող Դայզեն Մաեդայի մասին։ Վերջինս տպավորիչ մրցաշրջան է անցկացնում և արդեն դարձել է 35 արդյունավետ գործողության հեղինակ՝ գոլ+գոլային փոխանցում համակարգով
«Զարմանում եմ, որ ոչ ոք նրան պայմանագիր չի առաջարկել։ Ժամանակակից ֆուտբոլի համար՝ իր բարձր պրեսինգով և էներգատարությամբ, որը ցանկանում են երկրպագուներն ու մարզիչները, նա կատարյալ ֆուտբոլիստ է:
«Սելթիկի» համար դժբախտությունն այն է, որ եթե նա շարունակի գոլեր խփել, նրանք չեն կարողանա պահել նրան, քանի որ այլ ակումբներ կգան նրա հետևից:
Դա նաև հիանալի է մյուս կողմից, քանի որ ցույց է տալիս, որ «Սելթիկը» հիանալի աշխատանք է կատարել»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Քյուելին Goal-ը: