Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

Մարտի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում է կուսակցությունը։
Կապան ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Նարեկ Բաբայանի, Քաջարան ՏԿ-ում՝ Արմեն Առաքելյանի, Ջերմուկ ՏԿ-ում՝ Վահագն Արսենյանի, Ստեփանավան ՏԿ-ում՝ Վահրամ Պապիկյանի թեկնածությունները։
Քննարկվել են Վանաձոր ՏԿ-ի աշխատանքներին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական բնույթի հարցեր։