Ինտերը թոփ տրանսֆեր է նախատեսում

Կիսապաշտպան Յոսուա Կիմիխի ապագան մնում է անորոշ: Ավել վաղ հաղորդվել էր, որ «Բավարիան» հետ է կանչել 30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը՝ չցանկանալով բարձրացնել աշխատավարձը:
Ըստ այդմ, Կիմիխն ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով TEAMtalk-ին, «Ինտերը» մեծացրել է իր հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ։
Միլանյան ակումբը հետևում է իրավիճակին և մտադիր է գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար պայքարում մրցակցել «Լիվերպուլի» հետ, փոխանցում է Armsport-ը։