Մանրամասներ՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքից

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,-ասված է հաղորդագրության մեջ: