ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց հանրային որոշ վայրերի տեսախցիկներին ոստիկանությանը հասանելիություն տալու և մի շարք այլ նախագծեր

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի նախագծեր:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո առաջարկներ է ներկայացրել պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որոնց մի մասն ընդունվել է, նախաձեռնությունը՝ լրամշակվել: Նշվել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը լրացվել է նոր հոդվածով. սահմանվել է օրենքի կարգավորման առարկան:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են Կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի օգոստոսի 9-ից:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում առաջարկվող լրացումների հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Վլադիմիր Վարդանյանը:
Հիմնական զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը լրամշակվել է:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի ներկայացմամբ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ և որոշ լրացումներ:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի խոսքով ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակվել է, կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Կատարվել են միան տեխնիկական փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Ըստ համահեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել պատգամավոր Գեղամ Նազարյանը: Կառավարությունը ևս ներկայացրել է մի շարք առաջարկներ:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Հիմնական փոփոխությունները` այստեղ: