Հրդեհ՝ հայտնի «Հին Աշտարակ» հյուրատանը. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ մարտի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահզանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցում գործող «Հին Աշտարակ» հյուրատան բակում կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հյուրատան աշխատակիցներն ու քաղաքացիները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: