Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԵՊԲՀ-ից հերքում են մամուլում տարածված լուրերը

Ի պատասխան yerkir.am կայքում մարտի 4-ի ԵՊԲՀ-ին վերաբերող հրապարակման` հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ներկայացված տվյալները սխալ են: Այս մասին հայտարարություն են տարածել ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինից։
«Այպիսով նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաշվեկշռում եղած մեքենաները ծառայում են հետևյալ նպատակներով:
RENAULT DUSTER (1,6, 154 OC 61, 2015) ավտոմեքենան ծառայում է «Մուրացան» համալսարանական պոլիկլինիկայի տնային կանչերի համար:
GAZ 311000, (400 SU 63, 1997) ավտոմեքենան ԵՊԲՀ հաշվեկշռում չէ:
HONDA CR-V 2,4 i, 541 AD 61, (2014) և HONDA CR-V 2,4 i, 542 AD 61, (2014)-ը շտապ օգնության մեքենաներ են:
TOYOTA COROLLA 1,6 GAS, 002 UU 55, (2007)-ն Միջազգային բաժնի հերթապահ մեքենա է` հաշվի առնելով բուհում օտարերկրացիների մեծ թիվը, երեք հանրակացարանի առկայությունը սպասարկում է տվյալ ստորաբաժանման աշխատակիցներին:
TOYOTA COROLLA 1,6 GAS, 079 LL 10 (2007) –ն կլինիկական աշխատանքների հերթապահ մեքենան է:
Toyota hiace 2,7, 270 OO 64, (2007) և Toyota hiace 2,7, 269 OO 64 (2007) –ը միկրոավտոբուսներ են և օգտագործվում են տարաբնույթ միջոցառումների անցկացման ժամանակ:
Toyota Yaris 1,3 FAS, 065 UU 55, (2008) «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ֆինանսական բաժինների փաստաթղթերի տեղափոխման համար է:
Peugeot partner 1,6, 281 SS 60 (2013) ավտոմեքենան (ռեանիմոբիլ) «Հերացի» համալսարանական հիվանդանոցի արյան կետի և դեղատան աշխատանքների սպասարկումն է ապահովում:
Toyota Camry 2,5 GAS, 005 DD 55 (2013) ԵՊԲՀ ռեկտորին սպասարկող ավտոմեքենան է:
Toyota Corrola, 1,6 GAS, 061 LL 01 (2007) ծառայում է ուսումնական աշխատանքների կազմակերպման պատասխանատուներին` ելնելով ԵՊԲՀ հանրապետության տարբեր բուժհաստատություններում տեղակայված կլինիկական ամբիոնական բազաներից:
Հավելենք նաև, որ բուհի հաշվեկշռում են Toyota Land Cruiser և Jinbei մակնիշի երկու ավտոմեքենա, որը կրկին ծառայում է շտապ օգնության նպատակով»,-նշված է հայտարարության մեջ: