Խաղաղության ուղղությամբ աշխատում ենք ԱՄՆ-ի հետ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր երկրի վերաբերյալ հայտարարություններից հետո հայտնել է, որ աշխատում է ԱՄՆ հետ։
Զելենսկին նման հայտարարություն է արել, երբ Թրամփը վերջինիս՝ Ուկրաինայի հակամարտության ոչ շուտ ավարտվելու մասին խոսքերը «վատագույն հայտարարություն» է անվանել։
Դրանից հետո Զելենսկին գրել է, թե խաղաղությունն անհրաժեշտ է «որքան հնարավոր է շուտ», իսկ Կիևն այդ ուղղությամբ աշխատում է ԵՄ և Միացյալ Նահանգների հետ և հույս է հայտնում, որ վերջիններիս աջակցությունը կստանա։