Մեքենան վարողը ոչ թե ծածանել է Ադրբեջանի դրոշը, այլ քարշ է տվել՝ որպես անարգանքի նշան

Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մեքենայի վարորդի որդին նոր է վերադարձել բանակից և որոշել է այսպես ասած՝ բողոքի ակցիա իրականացրել` անարգել Ադրբեջանի դրոշը։ Կապել է դրոշը մեքենայի բեռնախցիկից և գետնին քարշ տալով՝ տարել է։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա Ադրբեջանի պրոպագանդա է անում։ Նշված անձը ոստիկանության բաժնում պատմել է, որ նման մտադրություն չի ունեցել, այլ ճիշտ հակառակը և որպես ապացույց` տեսանյութ է տվել ոստիկաններին։
ՆԳՆ-ից այս տեղեկությունը չեն հերքել, բայց այլ մանրամասներ էլ չեն հայտնել, միայն նշել են, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։