Պանթեոնում չի թաղված էդ զինվորը, Շիրակի մարզի գյուղերից է. Սարիկ Մինասյանը՝ զոհվածի մորը (տեսանյութ)

«Պանթեոնում չի թաղված էդ զինծառայողը, Շիրակի մարզի գյուղերից է»,-, Գյումրիի քաղաքապետի պաշտանակատար, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը Irakanum.am- հետ զրույցում այսպես է արձագանքել 44-օրյա պատերազմի հերոս Ժորայի մորը՝ տիկին Նաիրային, ով պահանջել էր Սարիկ Մինասյանից գնալ Շիրակի զինվորական պանթեոն և պատասխան տալ իր արած հայտարարության համար, թե Արցախը հանձնվեց, քանի որ «չենք կռվել»։
«Սարիկ Մինասյան, խոսքս ուղղում եմ քեզ, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում, որ նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին, ասես՝ ո՞վ չի կռվել։ Առավոտվանից էստեղ եմ, սպասում եմ, թող գան, ասեն՝ ով չի կռվել։ Եթե չենք կռվել, էս Եռաբլուրները որտեղի՞ց․ ոչ մեկը չի եկել․․․․»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր հերոսի մայրը։
Փետրվարի 27-ին տիկին Նաիրան խոստման համաձայն պանթեոնում սպասել էր ՔՊ-ականին, սակայն վերջինս չէր գնացել։
Փոխարենը Սարիկ Մինասյանը Irakanum.am- հետ զրույցում հերքել է իր խոսքերը՝ ասելով. «Նման բան չի եղել, ես չեմ ասել՝ չենք կռվել»։