Ճապոնիայի ԱԳ նախարարին արգելել են մուտք գործել Ռուսաստան

Ռուսաստանը փակել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայի մուտքն իր տարածք, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Հատուկ ռազմական գործողության հետ կապված մեր երկրի դեմ պաշտոնական Տոկիոյի այսպես կոչված պատժամիջոցների գործողություններին ի պատասխան՝ որոշում է կայացվել ընդմիշտ արգելել Ճապոնիայի մի շարք քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայի»,- այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։