Ինչո՞ւ է Մեսսին բաց թողել Ինտեր Մայամիի վերջին հանդիպումը

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Հյուսթոն Դինամոյի» հետ MLS-ի արտագնա հանդիպման հայտացուցակում չընդգրկվելը։ Այս խաղում հյուրերը հաղթել են 4։1 հաշվով։
«Ինչ վերաբերում է Լեոյին, իհարկե, մենք խոսել ենք այդ մասին, և ես միշտ նույնն եմ կրկնում. չկա մեկը, ես չգիտեմ մեկ խաղացողի աշխարհում, ով հասկանա նրա մարմինը, ինչպես Լեոն: Վեց օրվա ընթացքում երեք հանդիպումից հետո… մենք մտածեցինք, որ լավագույնը կլինի նրան մի փոքր հանգստանալու հնարավորություն տալ, հատկապես ճանապարհորդության ժամանակ, որը տևում է 2,5-ից 3 ժամ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 մլն եվրո։