Իրանի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 28-ին ժամը 23:38 դրությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության Ահար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։ Այն զգացվել է ՀՀ տարածքի Մեղրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: