60-ամյա տղամարդու տանը 800 գրամից ավելի թմրանյութ է հայտնաբերվել

ՆԳՆ-ից հայտնում են․
«Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արուճ գյուղի 60-ամյա բնակչի։ Տղամարդը հայտնել է, որ տանն ունի մարիխուանա։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը։ Հայտնաբերվել է 800 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և փամփուշտ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։