Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է երկու մարդ

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրներին։
«Երկու մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ը ծանր վնասվածքներ են ստացել»,- ասվում է հոդվածում։
Mannheimer Morgen թերթը, վկայակոչելով ականատեսներին, ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, երբ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ Մանհայմի կենտրոնում: Տեղի իրավապահները հայտարարել են օպերացիայի մասին և խնդրել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց:
Bild-ի փոխանցմամբ՝ մեքենայի վարորդն արդեն կալանավորվել է։