Լոնդոնը հերքում է Ուկրաինայում մասնակի հրադադարի մասին Փարիզի հետ համատեղ պլանի առկայությունը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հերքում են Ֆրանսիայի հետ համատեղ պլանի առկայությունը, որի համաձայն առաջարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մասնակի հրադադարի ռեժիմ հաստատել մեկամսյա ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
«Սա այն պլանը չէ, որը մենք ներկայում ընդունում ենք», - հայտարարել են գերատեսչությունում:
Հաղորդվում է, որ Լոնդոնը և Փարիզը քննարկում են մի քանի հնարավոր տարբերակներ, բայց դրանցից ոչ մեկը դեռ չի ընդունվել որպես աշխատող պլան:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեկ ամսով մասնակի հրադադարի ռեժիմ հաստատել, որը չի վերաբերի ցամաքային մարտական գործողություններին։