Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն

Փետրվարի 28-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրու 68-ամյա մի բնակիչ իր տանը և օժանդակ շինություններում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարատեսակ կեղծ օղիներ, կոնյակներ և ալկոհոլային այլ խմիչքներ:
Ստուգման ընթացքում քրեական ոստիկաններն այցելել են գյումրեցու տուն, որտեղ տղամարդը ակնհայտ երևացող վայրում մատնացույց է արել մեծ քանակությամբ օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, խցաններ, կեղծ ակցիզային դրոշմանիշներ և կպչուն QR կոդեր: Նա հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է հիշյալ արտադրատեսակների պատրաստմամբ և իրացմամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: