Հունվարի 1-ից մինչ օրս հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի հետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ), ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է»,-գրել է Փաշինյանը։