ԿԳՄՍ նախարարը չնախատեսված այցելել է Երևանի թիվ 148 դպրոց․ դրամահավաքի վերաբերյալ ահազանգեր են եղել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։