Ինձ փոխարինելը հեշտ չի լինի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի բացառել Ուկրաինայի նախագահի հնարավոր ընտրությանը իր մասնակցության հավանականությունը։
«Ինձ փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ դրա համար պետք է ոչ միայն ընտրություն անցկացնել, այլև թույլ չտալ դրան իմ մասնակցությունը։ Իսկ դա մի քիչ ավելի բարդ կլինի»,- ասել է Զելենսկին՝ բրիտանացի լրագրողների հետ զրույցում։
Մարտի 2-ին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն Ուկրաինայի առաջնորդի դերում ցանկանում է տեսնել մեկին, ով պատրաստ է գործեր վարել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ, իսկ եթե Զելենսկին չբավարարի այդ պահանջին, դա խնդիր կլինի։