Մեծ Բրիտանիայի թագավորն ու Զելենսկին հանդիպել են․ նա ջերմ ընդունելության է արժանացել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին իր Սանդրինգհեմի կալվածքում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զելենսկին ջերմ ընդունելության է արժանացել․ թեյի սեղանի շուրջ անցկացրած հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ։
Զելենսկին Սանդրինգհեմ է ժամանել Ուկրաինայի հարցով Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումից հետո։