Մեզ անհրաժեշտ է վերազինել Եվրոպան․ ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լոնդոնում հրավիրված գագաթնաժողովից հետո կոչ է արել շտապ վերազինել Եվրոպան:
«Մեզ անհրաժեշտ է վերազինել Եվրոպան: ԵՄ անդամ երկրներին անհրաժեշտ են ավելի շատ բյուջետային հնարավորություններ՝ պաշտպանությունը մեծացնելու համար»,- նրա խոսքերը մեջբերում է Sky News հեռուստաալիքը:
Հիշեցնենք՝ մարտի 2-ին Լոնդոնում տեղի է ունեցել եվրոպական երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի նպատակն էր քննարկել Ուկրաինայում իրավիճակը և եվրոպական հավաքական անվտանգությունը: