Սա շատ կարևոր քայլ էր․ Ֆլիկը՝ Ռեալ Սոսյեդադի նկատմամբ տարած հաղթանակից հետո

Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է «Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ» (4:0) հանդիպման արդյունքները։
«Շատ կարևոր է մեր դարպասները անառիկ պահել, մենք ամբողջ շաբաթ խոսել ենք այս մասին։ Մենք ամեն ինչ շատ լավ ենք անում։ Եթե առաջին կեսում մի փոքր ավելի կարգապահ լինեինք, կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Ես շատ ուրախ եմ տղաների, հատկապես Ժերար Մարտինի համար։
Սա կարևոր քայլ էր։ Լևանդովսկու գո՞լը։ Հարձակվողների համար միշտ կարևոր է գոլ խփել, նրան մի փոքր բախտ բաժին ընկավ, ես ուրախ եմ նրա համար։
Մենք միշտ կենտրոնանում ենք դրական կողմերի վրա, յուրաքանչյուր հանդիպումից հետո փորձում ենք ավելի լավը դառնալ։ Եվ հենց այսպես էլ ցանկանում ենք շարունակել ապագայում», – Armsport-ի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզչի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։