Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանին են ներկայացվել միության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։
ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների և կառույցների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում։