Արմավիրում ամուսինը, խանդի հողի վրա, կնոջն ծեծել է, դանակով և սղոցով սպառնացել, ներկ և սպիրտ լցրել վրան, հրկիզել

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության ծառայողները բացահայտել են զարհուրելի դեպք։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդն իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։ Ոստիկանները հայտնաբերել են տղամարդուն և բերման ենթարկել։
Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանել է, որ խանդի հողի վրա 28-ամյա կնոջն իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ և այրվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։