Կառավարության ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում կառուցվում է Մեղրի-Մ 17-Նռնաձոր ճանապարհը

Կառավարության ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում կառուցվում է Մեղրի ֊ Մ 17֊ Նռնաձոր ճանապարհը։
ՏԿԵ նախարարության փոխանցմամբ՝ ավելի քան 13 կմ երկարության ճանապարհի շինարարության առաջին փուլի արժեքը գերազանցում է 2.5 միլիարդ դրամը։
«Սահմանամերձ Նռնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ, պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվում են 10 բնակելի տներ, կառավարության աջակցությամբ գյուղում հիմնվել է այգեգործական կոոպերատիվ, որը զբաղվում է նռան և արքայանարնջի մշակմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: