«ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների

Տաթև համայնքի բնակավայրերից, Գորիս և Տեղ համայնքներից «ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում գտնվող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց անհաշտությունն հայտնելով Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքականխորհրդի անդամ Մարատ Գերասիմյանը իր ֆեյսբուքյան էջում:
Բնակիչները կոչ են անում ՀՀ կառավարությանը, միջազգային հանրությանը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկեն մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի դադարեցման և նրանց անհապաղ ազատ արձակման նպատակով։