33 տարի առաջ` մարտի 2-ին, Հայաստանը պաշտոնապես անդամագրվեց ՄԱԿ-ին

«33 տարի առաջ՝ 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանը պաշտոնապես անդամագրվեց ՄԱԿ-ին՝ պատմական իրադարձություն անկախություն ձեռք բերած երիտասարդ հանրապետության համար։
Այդ ժամանակից ի վեր, Հայաստանը հաստատապես հավատարիմ է մնացել խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային համագործակցության գաղափարներին, հանուն ավելի արդար և ապահով աշխարհի», - սոցցանցում գրել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը։