Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը

Մարտի 2-ին, ժամը 13։50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 50 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։36-ին։ Այրվել են անասնագոմի տանիքն ու մուտքի դուռը։