«Արտաշատ» ԲԿ-ում մահացել է մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակչուհին

Փետրվարի 27-ին Արարատի մարզում մահացել է նույն մարզի ամենատարեց բնակիչը։ Այդ օրը՝ ժամը 09:10-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում ոստիկանները և քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 105-ամյա Աշխեն Մ.-ն է, ով մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Ըստ դատաբժշկի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: